Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. ովքե՞ր են տեսակցել նրան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին «Իզմիրյան» ԲԿ-ում վիրահատվել էր։

ArmDaily.am-ի հետ զրույցում Քոչարյանի հարազատները հայտնեցին, որ նա դեռ հիվանդանոցում է՝ վերականգնվում է. «Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու թույլտվություն ունեն միայն Բելլա Քոչարյանը և դուստրը՝ Գայանե Քոչարյանը։ Դեռ պարզ չէ, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից, քանի որ վերականգնման գործընթացը դանդաղ է ընթանում»։

Հարազատները չցանկացան նշել, թե ինչու Լևոն Քոչարյանը տեսակցելու իրավունք չունի։

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը մեկ այլ քրեական գործով անցնում է և դա է պատճառը, որ նրան չի թույլատրվում տեսակցել հոր հետ։

Armdaily.am