«Էրեբունի-Երևան 2801» միջոցառումների համար կծախսվի 150 մլն դրամ. ամենից շատ գումար կհատկացվի Կենտրոն, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին, ամենաքիչը՝ Արաբկիրին

Երևանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին: Երևանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ, որի համար, ինչպես հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը, համայնքի բյուջեից կծախսվի մոտ 150 միլիոն դրամ: Ըստ ընթացիկ տարվա գնումների պլանի՝ ծախսը նախատեսված էր 140 մլն դրամ:

Ներկայացնենք, թե «Էրեբունի-Երևան 2801» միջոցառումների համար 2019 թ-ի գնումների պլանով Երևանի վարչական շրջաններից որին որքան գումար է հատկացվելու:

«Էրեբունի-Երևան 2801» մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար ամենից շատ գումար կհատկացվի Կենտրոն, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններին, յուրաքանչյուրին 12 մլն դրամ: Ամենաքիչ բյուջեն տոնական միջոցառումների համար նախատեսված է Արաբկիր վարչական շրջանին՝ 4 մլն դրամ: Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանները կծախսեն 11 մլն դրամ, Քանաքեռ-Զեյթունում կազմակերպված միջոցառումների համար կհատկացվի 9 մլն դրամ, Նորք Մարաշը՝ 8 մլն, Շենգավիթ, Նոր Նորք և Ավան վարչական շրջանները 7 մլն դրամ:

29 մլն դրամ քաղապետարանն իր բյուջեից կհատկացնի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին:

Tert.am