Որքան գումար է վերադարձվել պետությանը․ այս տարի թիվն աննախադեպ է

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո լայն թափով սկսվեց պետությանը հասցված վնասների վերադարձման գործընթաց, եւ նախորդ տարվա երկրորդ կիսամյակի տվյալները, դրա ապացույցն են:

Նախ նշենք, որ անցած հինգ տարիների ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 7 միլիարդ 100 միլիոն դրամի նյութական վնաս, կալանք է դրվել 457.300.000 դրամի գույքի վրա: Սակայն եթե 2018թ. առաջին կիսամյակում վերականգնվել է ընդամենը 191.647.375 դրամ, ապա՝ 2018թ. երկրորդ կիսամյակում՝ արդեն 1.130.123.245 դրամ, իսկ 2019թ. ինն ամիսներին՝ արդեն 3.601.099.568 դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: