Արտոնյալները. Լիլիթ Մաթևոսյա­նն ամեն օր աշխատանքի է գնում դիվանագիտական համարանիշերով մեքենայով

«168 ժամ» թերթը գրում է. «Դիվանագիտական պետհամարանիշերի թեման կրկին հայտնվել է մամուլի ուշադրու­թյան կենտրոնում: Ըստ հրապարակումնե­րից մեկի նախորդ իշխանության ներկայա­ցուցիչների կողմից դիվանագիտական անձ­նագրերից ու պետհամարանիշերից օգտվե­լու սկանդալից հետո նոր Հայաստանում էլ արտոնյալներ կան:

Խոսքը վերաբերում է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյա­նին, ով, ըստ հրապարակման, աշխատանքի է գնում դիվանագիտական պետհամարանիշերով մեքենայով, ԱԳՆ պետհամարանիշերով մեքենան նրան ամեն օր բերում է աշ­խատանքի և կայանում հենց տեսչության բակում:

Մեր թղթակիցն Արտաքին գործերի նախարարությունից փորձեց պարզել՝ ին­չո՞ւ է Կրթության տեսչական մարմնի որակի ապահովման բաժնի պետ Լիլիթ Մաթևոսյանին սպասարկում ԱԳՆ պետհամարանիշով մեքենա:

Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունից հայտնել են. «ՀՀ ԱԳՆ-ն պետհամարանիշ չունի: Եթե խոսքը «ARM» սերիայի պետհամարանիշերի մասին է, ապա դրանք Հայաս­տանում օտարերկրյա պատվիրակություն­ների մասնակցությամբ անցկացվող միջո­ցառումների ժամանակ տրվում են ավտոմե­քենաների վարձակալությունն ապահովող ընկերությանը միջոցառման անցկացման համար վարձակալված բոլոր ավտոմեքե­նաների համար: ՀՀ ԱԳՆ-ն պետական արա­րողակարգի ծառայությունից այդ մեքենա­ների շարժն այցի ծրագրից դուրս չի վե­րահսկում»»: