«Ռոբերտ Քոչարյանին կհետազոտեն և կորոշեն` վիրահատվելո՞ւ է, թե՞ ոչ». Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

168.am-ի հետ զրույցում Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Ռ. Քոչարյանը ևս մեկ հետազոտություն պետք է անցի, որից հետո պարզ կդառնա՝ նա վիրահատվելո՞ւ է, թե՞ ոչ։

«Այս պահին դեռևս որևէ նորություն չկա։ Երեկվա տարբերությամբ ոչինչ տեղի չի ունենում, սպասում ենք նոր հետազոտության արդյունքներին»,- եզրափակեց Վիկտոր Սողոմոնյանը։