Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց. նա կենթարկվի վիրահատության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ատավոտյան կրկին տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն։

168.am-ի տեղեկությունը հաստատեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան է տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ այնտեղ մնալու ժամկետների մասին որևէ հստակ բան այս պահի դրությամբ չեմ կարող հայտնել»,-ասաց Նավիկյանը։

Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, Քոչարյանն այսօր կալանավայր չի տեղափոխվի, քանի որ պետք է ենթարկվի վիրահատական միջամտության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը չի բացառվում, որ առաջիկա օրերին ենթարկվի ոչ բարդ վիրահատության։