Լուկաշենկոն խոստովանել է, որ երբեմն գործի է դրել «հայրական գոտին» երեխաների դաստիարակության հարցում

Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ երբեմն դիմել է կոպիտ մեթոդների և գործի է դրել «հայրական գոտին» երեխաների դաստիարակության հարցում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։

«Լավ հայրական գոտին երբեմն օգտակար է երեխայի համար։ Իհարկե ոչ բոլորի համար։ Վիկտորը՝ որպես ավագ, ավելի հաճախ է տուժել։ Միջնեկը՝ Դիման, արդեն տեսել է, թե ոնց է տուժել Վիկտորը և խելոք կագնել է կողքին»,-ասել է Լուկաշենկոն։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ կողմ չէ երեխաներին պատժելուն, բայց երբեմն իրավիճակն այնպիսին է, որ դրանից խուսափել հնարավոր չէ: