ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» նախագիծը՝ 98 կողմ, 1 դեմ. փակ, գաղտնի քվեարկությամբ։

Նախագիծ կուղարկվի Սահմանադրական դատարան, որն էլ որոշելու է՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա՞, թե՞ ոչ:

Որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն:

bavnews.am