«Գյումրու քաղաքապետարանն առաջիկայում գումար կհատկացնի Արթուր Ալեքսանյանի (Սպիտակ արջ) անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցին: Դրամական միջոցները դպրոցին կհատկացվեն որպես նվիրատվություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը ընդգրկված է Գյումրու ավագանու հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում:
Այստեղ կքննարկեն նաև Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին որպես նվիրատվություն գումար հատկացնելու մասին որոշումը: Օրակարգում է նաև սոցիալապես անապահով 144 ընտանիքի դրամական աջակցություն տալու հարցը:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի կարիքների համար անհրաժեշտ է մեկ ավտոաշտարակ և մեկ բեռնատար: Եվ հիմնարկը մտադիր է այն գնել երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Գյումրու ավագանին թույլ կտա այս տարբերակով գնում իրականացնել, թե ոչ՝ պարզ կդառնա հոկտեմբերի 8-ին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: