«Ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021թ. կեսերին:
Ըստ մեր աղբյուրի՝ կուսակցության ղեկավարներ Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուքասզյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որ մեկ-մեկուկես տարի հետո այս խորհրդարանը այլևս սպառած կլինի իրեն, այն կլուծարվի և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում խորհրդարանի քաղաքական պատկերը էապես կփոխվի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում