Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի արդեն երկրորդ սանիկը. Ինչու են հատուկ շեշտում Հրայր Թովմասյանի անունը

Ռուբեն Մելիքյանն իր էջում գրում է.

«Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի արդեն երկրորդ սանիկը՝ պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու կասկածով։ Պաշտոնական հաղորդագրությունում Հրայր Թովմասյանի անունը շեշտադրելը միանշանակ է դարձնում հետևությունը. գործ ունենք Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի իմպիչմենտի հարցը հոկտեմբերի 1-ին քննարկելուն ընդառաջ՝ «հիմնավորումների» սնանկությունը ատելության նոր ալիքով լրացնելու «միջոցառման» հետ։ Միաժամանակ մեծացվում է հոգեբանական ճնշումը Հրայր Թովմասյանի նկատմամբ»։