Ինչպես քնել 1 րոպեում. Փորձված մեթոդ` անքնության դեմ պայքարում

Tumblr-ի օգտատերերը գտել են մի տեսանյութ, որում բժիշկ Էնդրյու Վեիլեմը ցույց է տալիս, թե ինչպես է գործում 4-7-8 շնչառության տեխնիկան: Բժիշկը պնդում է, որ մեթոդը կօգնի, օրինակ, հաղթահարել սթրեսը և անհանգստությունը, ինչպես նաև՝ անքնությունը:

Այսպես․

Սեղմեք լեզվի ծայրը քիմքին և առջևի ատամներով պահեք այն

Խորը արտաշնչեք

4 վայրկյանի ընթացքում սկսեք քթով հանգիստ շնչել

Պահեք շնչառությունը 7 վայրկյան

Խորը արտաշնչեք բերանով 8 վայրկյանի ընթացքում` արտաբերելով սուլիչի ձայն

Բժիշկը նախազգուշացնում է.

Այս տեխնիկան ձեր կյանքի մի մասը դարձնելու համար հարկավոր է շատ փորձել:

Այնուամենայնիվ, համացանցում օգտատերերի արձագանքը դրական է եղել։ Նրանցից մեկը գրել է, թե արդեն մեկ տարի օգտագործում է այս մեթոդը, և կարող է վստահորեն ասել, որ այն նվազեցրել է անքնությունը։ Մեկ այլ օգտատեր գրել է, որ երեք անգամ փորձելուց հետո նրա մոտ ստացվել է և նա քնել է։

Analitik.am