Իշխանությունները Հրայր Թովմասյանի դեմ երկու կարգապահական գործ են գտել

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` իշխանությունները ծրագրել են Ազգային Ժողովի առաջիկա՝ հոկտեմբերի 1-ի քառօրյա նիստում ներառել Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը:

Այս հարցը քննարկվել է նաեւ երեկ կայացած ՔՊ վարչության նիստում, եւ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է արագացնել ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացը:

Ըստ մեր տեղեկությունների` երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իրար գլխիեն հավաքվել` հասկանալու, թե ինչ հիմքեր կարող են գտնել, որ ներկայացնեն ԱԺ ամբիոնից:

Ու ինչպես մենք տեղեկացրել էինք, իմքայլականները կենտրոնացել են Հրայր Թովմասյանի կարգապահական վարքագծի վրա:

Մեր տեղեկություններով` իշխանությունը ծրագրել է այդ ամենը ներկայացնելուց հետո փակ գաղտնի քվերակություն կազմակերպել` Հրայր Թովմասյանին հեռացնելու հարցով: Իշխանությունները երկու կարգապահական գործ են գտել:

Կոմպրոմատների զինանոցում է նաեւ Հրայր Թովմասյան-Արամ Օրբելյան քավոր-սանիկական կապը, ինչը, ըստ իշխանությունների, շահերի բախման կարող է բերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: