Հայկական որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ շուտով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա ՀՖՖ նախագահի պաշտոնին:
SHANTNEWS.am-ի հետ զրուցում ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և Արթուր Վանեցյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: