Հնդկաստանում բնակվող 74-ամյա Էրամատին և 78-ամյա Ռաջան օրեր առաջ երկվորյակ դուստր են ունեցել: Երեխաների հետ այժմ ամեն ինչ կարգին է, սակայն ամուսինները գտնվում են վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ինչպես հաղորդում է NY Post-ը, ծննդաբերությունից հետո տարեց մայրիկը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկը, որը հետևել է հղիության ընթացքին, նշել է, որ իրենից սկզբնապես թաքցրել են Էրամատիի իրական տարիքը. եթե նա ավելի երիտասարդ լիներ, բարդությունից հնարավոր կլիներ խուսափել: Բժշկին ասել էին, որ նա 60 տարեկան է:
«Մենք պատահական ենք դա իմացել, երբ երեխան արդեն բեղմնավորվել էր: Բուժքրոջ հետ զրույցում նրա ամուսինը պատահաբար նշել է կնոջ իրական տարիքը: Ես ցնցված էի»,- խոստովանել է բժիշկը:
Քանի դեռ Էրամատին պայքարում էր կյանքի համար, զույգերի հայրիկը սկսել է հարցազրույցներ տալ ԶԼՄ-ներին՝ հպարտորեն հայտարարելով, որ իրենք ամենաերջանիկ զույգն են աշխարհում: Ռաջան, բժշկի խոսքով, ինքն իրեն սրտի կաթվածի է հասցրել: Կնոջից մեկ օր հետ նա նույնպես հայտնվել է ինտենսիվ թերապիայի բաժնում:
Ամուսինների առողջական վիճակի մասին տվյալներ բժիշկները չեն հաղորդում, սակայն նշել են, որ նրանց երկուսի վիճակն էլ ներկա պահին կայուն է:
Հիշեցնենք, որ հնդկուհու՝ արհեստական բեղմնավորմամբ հղիանալու և զույգ երեխա ծննդաբերելու մասին լուրը հայտնի էր դարձել ամսվա սկզբին:
Տեսանյութն՝ այստեղ: