Արմեն Դուլյան. «Հեղափոխությունները սովորաբար բան չեն տալիս հասարակ քաղաքացուն»

Արմեն Դուլյանի հրապարակումը.

«Նույն տխուր զգացողությունը…

Հեղափոխությունները սովորաբար ՆՅՈՒԹԱՊԵՍ առանձնապես բան չեն տալիս հասարակ քաղաքացուն, բայց հեղափոխությանը աջակցած հասարակ քաղաքացին գոնե հույս կարող է փայփայել, որ իրեն բանի տեղ կդնեն, իշխանության ներսում կատարվողը ավելի թափանցիկ ու հասկանալի կլինի…

Պարզվեց՝ էդ էլ չկա… Ու էնքան ափսոս ա՝ ոնց որ Լեւոնի ժամանակ մարդ զգում էր, որ սկզբից լավ բան է պատահել՝ թոթափել ենք կոմունիստների լուծը, ժողովրդավարական ուղիով ենք կարծես թե ընթանում, բայց հետո ավելի ու ավելի ենք շեղվում ճիշտ ուղուց, նույն զգացողությունը հիմա է…»: