ԱՄՆ-ն և Ճապոնիան առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են եկել, գրում է Reuters գործակալությունը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարությանը հղումով:
«Ուրախ եմ հայտնել, որ իմ վարչակազմը կարողացել է հասնել Ճապոնիայի հետ սակագնային խոչընդոտների վերաբերյալ նախնական համաձայնության, և ես մտադիր եմ համաձայնագիրը կնքել առաջիկա շաբաթներին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Սակայն Ճապոնիայի համար վճռական հարցի վերաբերյալ, ինչպես գրում է աղբյուրը, Թրամփի հայտարարությունը չի բացահայտել, թե արդյոք նա համաձայնել է չեղարկել ճապոնական տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի համար «սպառնալից մաքսատուրքերը», թե ոչ:
2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն հայտնել էր, որ պատրաստվում է հասնել Ճապոնիայի իշխանությունների կողմից ավտոմեքենաների և գյուղատնտեսական արտադրանքի մաքսատուրքերի նվազեցմանը: