Բժիշկները համարում են՝ օղին կարող է բուժել օստեոխոնդրոզը

Մասնագետներն առաջարկել են օստեոխոնդրոզի անսպասելի բուժում: Ըստ նրանց՝ սովորական օղին կարող է բարելավել այդ հիվանդությունն ունեցող մարդկանց վիճակը: Բժիշկները խորհուրդ են տալիս օստեոխոնդրոզի սրման պահերին մեղրի և օղու  խառնուրդով թրջոցներ պատրաստել: Թրջոցի հատվածը խորհուրդ է տրվում ծածկել կտորով և փաթաթել տաք շարֆով: Թրջոցն անհրաժեշտ է պահել երկու ժամ:

Նման թրջոցը կնվազեցնի այտուցը և ցավային զգացողությունները՝ ջերմային ազդեցության շնորհիվ (օղին ջերմացնում է թրջոցի հատվածը):

Ըստ վիճակագրության՝ օստեոխոնդրոզը սովորաբար հանդիպում է ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ, տարբեր բնույթի վնասվածքներ, ոչ ճիշտ կեցվածք և գիշերը քնի ժամանակ անհարմար դիրք ունեցող մարդկանց մոտ: Այս խնդիրը լինում է յուրաքանչյուր երրորդ անձի մոտ:

Օստեոխոնդրոզը բնութագրվում է մեջքի և պարանոցի ցավով, որոնք կարող են տարածվել մարմնի այլ մասերում, օրինակ՝ ուսերին, ձեռքերին, ինչպես նաև գլխին: Բժիշկները օստեոխոնդրոզով հիվանդներին կտրականապես արգելում են ալկոհոլ օգտագործել և ծխել, քանի որ դա կարող է հանգեցնել վտանգավոր պայմանների զարգացմանը, որի դեպքում անոթների անցանելիությունը նվազում է:

shantnews.am