Վորոնեժի շրջանի Լիսկի քաղաքում երկու տարի շարունակ ամուսինն ու կինը կապել, կրակայրիչով այրել ու ծեծի են ենթարկել 7-ամյա երեխայի: Այս մասին հայտնում է Լենտան:
Ըստ հետաքննության ՝ խոշտանգումները տևել են 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հուլիսի 3-ը: Երբ սկսել են երեխային կտտանքների ենթարկելու նա եղել է հինգ տարեկան: Տուժողը ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող կնոջ որդին է:
Մայրը և խորթ հայրը ծեծել են երեխային և կապել մահճակալին, որպեսզի նա չփախչի:
Տղային վերցրել են ընտանիքից և տեղափոխել երեխաների և դեռահասների համար նախատեսված Լիսկինսկու մանկատուն։
Հարուցվել է քրեական գործ 24-ամյա մոր և նրա 29-ամյա ամուսնու նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 127 հոդվածի 2-րդ մասով («Ապօրինի ազատազրկում») և 117-րդ հոդվածի 2-րդ մասով («Խոշտանգում»):
Երեխայի մայրը մեղադրվում է նաև Քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ («Անչափահասի դաստիարակության պարտականությունները չկատարելը»):
Երկու ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել:
աղբյուրն՝ այստեղ