Ուրբաթ 13՝ անեծքների, միֆերի, սարսափելի պատմությունների, լիալուսնի օր։ Հենց սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, մենք ականատես կլինենք երկնային երևույթի, որը համապատասխանում է օրվա խորհրդի հետ։
Վաղը երկքնում կհայտնվի Բերրի լուսինը, և կարևոր չէ՝ այն միֆային է, թե իրական։ Դարեր շարունակ համարվել է, որ այդ օրվա լուսինը հովանավորում է բերքի շրջանը, գյուղացիներին և գյուղատնտեսներին։
2019 թ. սեպտեմբերյան լիալուսինը երկնակամարում կհայտնվի սեպտեմբերի 14-ին՝ վաղ առավոտյան, իսկ ամբողջացող լիալուսինը հնարավոր կլինի վայելել 13-ի գիշեր լույս 14-ին։
Իսկ ինչու՞ են Լուսինը բերրի համարում։ Անվանումը բացատրվում է նրանով, որ լիալուսինն այդ օրը օգնում է, որ բերքահավաքի պիկին գյուղատնտեսները մինչև ուշ գիշեր կարողանան աշխատել։ Լուսինը բարձրանում է հենց այն ժամանակ, երբ մայր է մտնում Արեգակը, սակայն հետաքրքիրն այն է, որ տարվա այս հատվածում տպավորություն է ստեղծվում, որ Լուսինն ամեն գիշեր հենց նույն պահին է վեր բարձրանում։
Պատճառը Լուսնի ուղեծիրն է երկնքում տավա այս ժամանակահատվածում։ Թվում է, թե Լուսինը հորիզոնական ուղղությամբ շարժվում է դեպի Հորիզոն։
Աստղագետները նշում են, որ լիալուսինը հարկավոր է վայելել ոչ թե պարվա պիկային շրջանում, այլ այն ժամանակ, երբ արբանյակը գտնվում է Հորիզոնի արևոկյան հատվածում՝ բավականին ցածր։ Այդ ժամանակ Լուսինն առավել խոշոր և տպավորիչ տեսք է ստանում։