Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին

Այս տունը մաեստրոն անվանում էր իր «պրովանսյան դրախտը», այստեղ նա ապրել է իր կյանքի վերջին շուրջ 27 տարին: Մշտապես գտնվելով շրջագայությունների մեջ՝ մեծն երգիչն այստեղ էր գալիս միայն տարվա մի մասը եւ զբաղվում ձիթենիներով։

Հենց այս ձիթենիների բերքից էլ նա պատրաստում էր իր անունը կրող արտադրանք՝ մաքուր ձեթ։

Լեգենդար աստղի շունչն ու ներկայությունը դեռ զգացվում է գեղեցիկ կահավորված տան 11 սենյակներում եւ, իհարկե, այգում։ Առանձնատանը կա նաեւ փակ լողավազան, կինո-սենյակ: Ընդհանուր տարածքը 660 քմ² է։

Ֆրանսիայի հարավում գտնվող այս առանձնատունը վաճառվում է 2,45 միլիոն եվրոյով: Վաճառքի մասին հայտարարությունը վերջերս է հայտնվել ինտերնետային հարթակում։

    Չնայած՝ առանձնատան գինը քչերի գրպանին է համապատասխան, բայց երգչի երկրպագուները կարող են այս լուսանկարների միջոցով տեսնել, թե որտեղ է կյանքի մի մասն անցկացրել մեր սիրելի հայրենակիցը։

 

   bravo.am