««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր կայանալու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությունը:
Ըստ մեր տեղեկությունների` պատգամավորն իր հարսանիքին հրավիրել է խմբակցությունից մի քանի պատգամավորների, որոնց հետ մտերիմ հարաբերություններ ունի: Ս. Ավետիսյանի հարսանիքին իշխանական խմբակցությունից հրավիրվել են Մարիա Կարապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սարգիս Խանդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավար ներկայացուցիչները և այլք:
Դեռևս հստակեցված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատգամավորի հարսանիքին. մեր զրուցակիները նշեցին, որ, իրենց տեղեկություններով, հրավեր եղել է, բայց մասնակցության հարցում որևէ բան չեն կարող ասել:
Նշենք, որ Սոս Ավետիսյանի քույրն էլ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի նշանածն է: Նրանք էլ առաջիկայում կամուսնանան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: