Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց․ Փաշինյան

Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլեւ լուսավորվեց Երեւանի քաղաքապետարանի կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետ Փաշինյանը։

«Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները այսօր երեկոյան կանցնեն գործի:

Հույս ունեմ երեւանցիները առավոտյան կզգան տարբերությունը: Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը ներմուծել է արդեն 34 աղբատար ավտոմեքենա»,- գրում է Փաշինյանը: