Նախկին կինը «թուղթ ու գիր» է արել. Եվգենի Պետրոսյանը կրկին սկանդալի կենտրոնում է

Նախորդ տարվա նոյեմբերին հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանը հայտարարեց Ելենա  Ստեպանենկոյի հետ ամուսնալուծության մասին։
Կատակերգուն լքեց կնոջը հանուն երիտասարդ սիրուհու, ինչի հետևանքով ամիսներ շարունակ աստղային այս զույգը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր:

Օրեր առաջ Եվգենի Պետրոսյանի տան աշխատակիցներից մեկը՝ Օլգան, կիսվել է լրագրողների հետ շոկային հայտարարությամբ:
Օլգան զբաղվում է Պետրոսյանի տան մաքրությամբ: Աշխատանքը կատարելիս նա պատահաբար գտել է այրված ծղոտով պարկեր և Վուդու տիկնիկ, ինչը սարսափեցրել է Օլգային:
Լրագրողների հետ զրույցում կինը վստահ նշել է, որ այդ ամենը Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենայի ձեռքի գործն է:

«Ես նման բաներ տեսել եմ միայն ֆիլմերում: Վերցնելով այն ձեռքս՝ ես չգիտեի վախից ինչ անել: Համոզված եմ, որ դրանք «թուղթ ու գրի» համար են նախատեսված»,- անկեղծացել է Օլգան:
Կինն արդեն մի քանի օր է, ինչ վախենում է այդ պատճառով գնալ Պետրոսյանի տուն և զբաղվել այնտեղ մաքրությամբ:
Եվգենի Պետրոսյանը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել կատարվածը, իսկ երկրպագուները կասկածների մեջ են. այդ ամենը Պետրոսյանի նախկին կնոջ ձեռքի գործն է, թե՞ սիրուհու:


showbiz.am