Արթուր Աբրահամը՝ նոր աղջկա ուղեկցությամբ․ բռնցքամարտիկը ընտրյա՞լ ունի Հայաստանում

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օրերին Երևանում է։ «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային Արթուր Աբրահամը ներկայացել էր մի աղջկա ուղեկցությամբ: Նրանք Մոսկվա կինոթատրոն ժամանեցին ձեռք ձեռքի բռնած, թեև տեսախցիկների առաջ Արթուր Աբրահամը հայտնվեց և լուսանկարվեց առանց նրա:

Tert.am Life-ը փորձեց կապ հաստատել բռնցքամարտիկի հետ՝ պարզելու արդյոք նա նոր ընտրյալ ունի: Բռնցքամարտիկն իր մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի միջոցով փոխանցեց, որ դեռ չի ուզում որևէ մեկնաբանություն տալ անձնական կյանքի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հատնի դարձավ, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը պայքարում էր երեխայի խնամակալության իրավունքի համար: Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի։ Ամուսնալուծության հայցը բավարարվել էր, երեխայի խնամակալությանը` ոչ։ Մերի Աբրահամյանը դիմել էր վերաքննիչ դատարան։ Վերանքննիչ դատարանը վերադարձրել էր բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով։

tert.am