Ռուսաստանում չեղյալ են համարել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Հիշեցնենք, որ Հարությունյանի նկատմամբ, կապված Մարտի 1-ի գործի հետ, ԱՊՀ-ում միջպետական հետախուզում էր հայտարարվել:
Այսպիսով, Ռուսաստանում գեներալին որևէ բան չի սպառնում: Սակայն, ինչպես պարզաբանել է աղբյուրը, ԱՊՀ այլ երկրներում հայտնվելու դեպքում Հարությունյանը կարող է ձերբակալվել և արտահանձնվել Հայաստանին:
Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ Հարությունյանին ձերբակալելու մասին դիմումը ներկայացվել է ոչ թե ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, այլ միջպետական հետախուզման գծով: Նշյալ դիմումում նշված է եղել նույնիսկ հասցեն, որում հիմա Հարությունյանը բնակվում է:
Ավելի վաղ մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանին չեն հանձնելու Հայաստանին, քանի որ նա 2002 թվականից ՌԴ քաղաքացի է: