Աննա Հակոբյանը կուսակցական չէ

«Հրապարակ»-ը գրում է.  «Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, մասնակցել է «Քաղպայմանագիր» կուսակցության նիստին և անգամ դիտողություն արել ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ հիշեցնելով, որ նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի շիշ բռնողն է եղել:

Մենք դիմեցինք ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին՝ ճշտելու, թե Աննա Հակոբյանն արդյոք իրավունք ունի՞ մասնակցել ՔՊ նիստերին, եթե այո, ապա վերջին անգամ ե՞րբ է մասնակցել, և նման միջադեպ եղե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Ս. Պապիկյանն ասաց. «Մեր նիստերին մասնակցում են միայն կուսակցականները, իսկ Աննա Հակոբյանը կուսակցական չէ: Երբևէ նման դեպք չի արձանագրվել»: