Հայ բժշկուհին Ռուսաստանում առաջադրել է իր թեկնածությունը և ցանկանում է պատգամավոր դառնալ

Մերձմոսկովյան Պուշկինո քաղաքից բժիշկ-էնդոկրինոլոգ Լիան Գրիգորյանն իր թեկնածությունն է առաջադրել Պուշկինոյի քաղաքական շրջանի պատգամավորական խորհրդի ընտրություններում:

Պուշկինոյի շրջանի գլխավոր բժիշկ-էնդոկրինոլոգ Գրիգորյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է շրջանում զարգացնել բժշկության ոլորտը:

Գրիգորյանի խոսքերով, ինքը շատ երկրներում է եղել, ծանոթացել է բժշկությանը և ցանկանում է լավագույն փորձը բերել նաև Պուշկինո` օգտակար լինելով քաղաքացիներին:

Analitik.am