1 միլիարդ 665 միլիոն 675 հազար դրամ՝ ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով բարձրացնելու համար

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստին քննարկվեց սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու հարցը: Աշխատավարձի բարձրացման համար նախատեսվում է տրամադրել 1 միլիարդ 665 միլիոն 675 հազար դրամ:

Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, հաջորդ տարվա բյուջեի մեջ արդեն նախատեսված է այդ ծախսը, իսկ այս գումարը հատկացվում է այս տարվա ընթացքում բարձրացումն ապահովելու համար:

Նախարար Հարությունյանը նաև հերքեց այն տեղեկությունները, թե համատարած կրճատումներ են իրականացվում աշխատավարձերի բարձրացումն իրականություն դարձնելու համար․ «Կրճատումները եղել են սովորական, ինչպիսին եղել են նախկինում, հիմնականում կապված տարիքի հետ: Աշխատավարձերի բարձրացման գործընթացի հետ կապված որևէ կրճատում չկա»,-ասաց նա:

Analitik.am