«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գնալով շատանում են ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի կողմից այս կամ այն քաղաքական զարգացումների վերաբերյալ կատարվող մեկնաբանությունները։
Ընդհանրապես, ֆեյք «ունենալը» նախկինում էլ էր «մոդա», իսկ այժմ պարզապես դարձել է զանգվածային։
«Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը բավականին առանցքային է հատկապես գործող իշխանությունների շրջանում, որոնց ներկայացուցիչները, ընդհանուրի թիմից զատ, առանձին-առանձին ֆեյքերի մի ամբողջ «գվարդիա» ունեն՝ իրենց գրառումները «լայքելու», «շեյրելու», մեկնաբանություններ անելու, ինչպես նաեւ բացասական նյութերի վրա «հարձակվելու» համար։
Աղբյուրի փոխանցմամբ, որոշ կառույցներ իրենց աշխատակազմերում առանձին հաստիքներ են պահում, ասենք՝ «օգնականի» կարգավիճակով, որոնք հիմնականում զբաղվում են «շեֆի» սոցցանցային «կյանքն» ապահովելու եւ ապահովագրելու, ֆեյքային թիմի աշխատանքները համակարգելու եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան «միջամտություններ» ձեռնարկելու գործով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: