Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում ընտանեկան զույգը Դյուկ անունով շանը թողել է կայանած Mercedes-Benz S430 մակնիշի մեքենայում:
Երբ զույգն ավտոկայանատեղի է վերադարձել, չի գտել կայանած մեքենան: Շուտով այն հայտնաբերվել է փողոցի ներքևի մասում՝ բետոնե պատնեշի մեջ մխրճված, գրում է motor.ru-ն:
Պարզվել է, որ շունը սկսել է խաղալ մեքենայի սրահում գտնվող լարի հետ և պատահմամբ փաթաթել է այն փոխանցման տուփի շուրջը: Մեքենան փողոցով ներքև է սահել, տեղից շարժել փողոցի աղբամանները և մխրճվել բետոնե պատնեշի մեջ:
Վթարի հետևանքով ոչ ոք, այդ թվում՝ շունը, չի տուժել, իսկ մեքենան արտաքնապես թեթևակիորեն վնասվել է: