Ռուսաստանի քրեական հեղինակությունները հավաքների ժամանակ քննարկել են Մասիվցի Անդիկի սպանությունը

Անդրանիկ Հարութունյանը, որն ավելի հայտնի է որպես Մասիվցի Անդիկ, դասական գողական կանոնների ու ավանդույթների հետևորդ էր, այժմ այդպիսինները քիչ են մնացել։ Այդ պատճառով նրա սպանությունը քրեական հեղինակությունների շրջանում լուրջ իրարանցում է առաջացրել։

«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիցվի Անդիկ) սպանության պատճառը Սերպուխովոյում ու Բրյանցկում քրեական հավաք կազմակերպելն է եղել։

Մասիվցի Անդիկին սպանել են հուլիսի 3-ի գիշերը, երբ նա մի քանի տղամարդկանց հետ նստած էր իրենց բակի զրուցարանում։ Հանցագործը սպանել է քրեական հեղինակությանը ինքնաձիգից չորս կրակոց արձակելով, որից հետո փախել է։«Մարդասպանը զենքը չի գցել, ինչը նշանակում է, որ սպանությունը պատվիրված չէր։ Բայց որքան էլ որ տարօրինակ լինի, պարզվեց, որ դա պատվեր էր, հետքը Ռուսաստան տարավ ու հենց այնտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կկորչի»,- ասաց նա։Մեր զրուցակցի խոսքով՝ այդ սպանության շուրջ այսպիսի աղմուկը պայմանավորված է նրանով, որ Մասիցվի Անդիկը հավատարիմ էր «գողական դասական կանոններին», այսինքն` հին ոճի «օրենքով գող» էր։ Ըստ նրա՝ Անդիկի նմանները քիչ են մնացել, քանի որ այսօր կարելի է բանտում ոչ մի օր չանցկացնել և 300 հազար դոլարով այդ «կարգավիճակը» գնել։

«Ինքը Անդիկը՝ ինչպես և շատ «գողեր», թմրամոլ էր, բայց հանգիստ էր, սիրում էր «հասկացություններով» ապրել։ Սովորական ընտանիքում էր մեծացել։ Նրա հայրը տրոլեյբուսի վարորդ էր», – պատմեց մեր զրուցակիցը։

Նա միշտ Նոր Նորքում է ապրել, ոչ ոք նրա մասին ոչ մի վատ բան չի խոսել։«Բայց միևնույնն է թմրամոլը մնում է թմրամոլ։ Հասկանալի է, տեսնում է ներարկիչը, թմրանյութն ու վերջ․․․», – ասաց նա։Արդեն հայտնել ենք, որ «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողի` ՌԴ Չեչնիայի Ինքնավար Հանրապետության 32-ամյա բնակչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ սպանությանն օժանդակելու մեջ կասկածվողը ձերբակալված է։ ՀՔԾ–ն հայտնում էր, որ «Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողն ու նրան օժանդակողը պարբերաբար հանդիպել են Երևանում։ Վերջինս ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում։

Կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն «օրենքով գողերին», այլև քրեական հեղինակություններին։ Նախագիծը կառավարության կողմից միաձայն ընդունվեց և ուղարկվեց ԱԺ։

Աղբյուրը armeniasputnik.am