Oգոստոսի 28-ին, առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, պատահարը տեղի է ունեցել Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում։ ՊԱԶ 672 մակնիշի ավտոբուսի վարորդը հանքավայրի վարչական տարածքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Դարբինյանը ընկել է ավտոբուսից և հայտնվել խճաքարերի և ավտոբուսի տակ։Հանքավայրի երիտասարդ աշխատակիցը տեղում մահացել է։Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։