Քաղաքացիները փրկել են Սևանում խեղդվող 20–ամյա իրանցու կյանքը

Սևանում խեղդվելուց փրկված իրանցու առողջական վիճակը բավարար է։

Երեկ ցերեկը Սևանի լողափերից մեկում քաղաքացիները փրկել են ջրահեղձվող մի իրանցու կյանքը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օգոստոսի 25-ին, ժամը 17:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ՝ «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:Ջրափրկարարներն առաջին օգնություն են ցույց տվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի 30-ամյա Ֆարաջի Մ.-ին՝ կատարել են ջրահեռացում, այնուհետև Ֆարաջի Մ.-ի մոտ նկատվել է շնչառության բարելավում: Ջրափրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։