Կրասնոդարի երկրամասում դաժան ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, տուժել է 6-ամյա երեխա, հաղորդում է kubnews.ru-ն:Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կմ-ի հատվածում՝ Կրասնոդարի Արմավիր քաղաքի մերձակայքում:
Նախնական տվյալներով՝ բախվել են Nissan Qashqai մակնիշի ավտոմեքենան և Opel Zafira միկրոավտոբուսը:Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել են երկու վարորդները, ինչպես նաև Opel-ի երկու կին ուղևորները: Հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջիկ՝ Opel-ուղևորուհին, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:Նշվում է, որ Opel ավտոմեքենայում գտնված 35-ամյա վարորդը, 31-ամյա եւ 81-ամյա ուղեւորուհիները Հայաստանի քաղաքացիներ են:Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ՃՈ աշխատակիցները և քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի հանգամանքները պարզվում են:Ավելի վաղ լրատվամիջոցը հաղորդել էր, որ Արմավիրի մերձակայքում միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ՝ երկու ավտոմեքենաների վարորդներն ու մինիվենի երկու կին ուղեւորները: