Փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա որդուն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր տուն են եկել իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը, նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը:Դավթյանը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ապօրինի մուտք են գործել իր տուն, որտեղ Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային: Այդ ամենին միջամտել են իր քույրը՝ 44-ամյա Ս. Դ.-ն և նրա աղջիկը՝ 20-ամյա Ն. Մ.-ն, ինչից հետո Ա. Ղազարյանը, տեսնելով, որ երեխայի առևանգումը չի ստացվում, հեռացել են տանից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Դավթյանը Հացաշեն համայնքի ղեկավարն է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը փնտրում է Աշոտ և Արմինե Ղազարյաններին։