72–ամյա ամուսինը զենքը մաքրելիս պատահաբար կրակել է 65–ամյա կնոջ վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Օգոստոսի 20-ին, ժամը 01.15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 65-ամյա մի կին: Նա հայտնել է, որ ամուսինը տանը հրազենը մաքրելիս պատահաբար կրակել է»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է ապօրինի պահվող «ՏՕԶ-8» մոդելի ակոսափող հրացանով:Հրացանն առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: