ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր համար այս իրավիճակում ոչ իշխանական ուժերի պահվածքը ծիծաղելի է թվում:Նա, մասնավորապես, գրել է. «Ուղղակի ծիծաղելի է ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգեւորվածությունը այս իրավիճակում: Նաեւ բոլոր ուժերի ֆեյսբուքյան «համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացականչություններ, գոռգոռոցներ…
Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք, ես իհարկե հասկանում եմ որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի մի իրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայց պատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար, ինչ ասում եք ու անում եք»: