Հայտնի է, թե ինչու Դոն Պիպոն հաշվեհարդար չի տեսել իր հիմնադրամի ղեկավարի հետ, որը փորձել է հիմնադրամի փողերը գողանալ։
Էջմիածնում խոսում են, որ Դոն Պիպոյի «Արթուր Ասատրյան» հիմնադրամի ղեկավարը հիմնադրամի փողերը կանխիկացրել ու փորձել է փախչել երկրից, բայց չի հասցրել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Արթուր Ասատրյանը բռնել է, ասել է՝ խաղացել-կրվել ես, ասեիր՝ կտայի, կփակվեիր: Ուշագրավ է, որ հիմնադրամի ղեկավարը Պիպոյի կնոջ քրոջ ամուսինն է՝ Էջմիածնի կադաստրի նախկին պետի որդին։ Բարեկամական կապն է պատճառը, որ Դոն Պիպոն հաշվեհարդար չի տեսել խաբեբայի հետ»,–գրում է թերթը:Ի դեպ, վերջինս բավականին արկածախնդիր անձ է՝ տարիներ առաջ, ըստ էջմիածինցիների, ինքնառևանգում էր կազմակերպել և հորից մեկ մլն դոլար պահանջել:Իսկ ինչ վերաբերում է «Արթուր Ասատրյան» հիմնադրամին, ապա այն ստեղծվել է հեղափոխությունից հետո, Էջմիածնում վերանորոգել է հիվանդանոցի ընդունարանը, մի քանի դպրոց, մանկական խաղահրապարակ: Այժմ նորոգվում է 7-րդ դպրոցը, բայց աշխատանքները դանդաղել են, ինչը, պարզվեց, պայմանավորված էր փողի անհետացմամբ:
Հիշեցնենք, որ Ասատրյանին ձերբակալել են 2018–ի հունիսի 16-ին` Հայաստան վերադառնալուց որոշ ժամանակ անց։ Նրան կասկածում են առողջության համար վտանգ ներկայացնող բռնություն գործադրելով նախնական պայմանավորվածությամբ երեք անձի առևանգման, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։ 2018–ի սեպտեմբերին նրա նկատմամբ կիրառած խափանման միջոցը (կալանք) փոխել էին և գրավի դիմաց ազատ արձակել։ Ասատրյանն իր մեղքը չի ընդունում։Այս տարվա հունիսի 28–ին հայտնի դարձավ, որ Ասատրյանի գործը դատարան է ուղարկվել։