Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները կոչ են արել հանգստացողներին պահպանել անվտանգության կանոնները։
Սև ծովում փոթորիկի և ուժեղ հատակային հոսանքի պատճառով փրկարարները որոշել են արգելել լողալը Աջարիայի, Գուրիայի ու Սամեգրելոյի լողափերում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մամուլի ծառայությունը։
Նշված շրջաններում փոթորկի ուժգնությունը կազմում է 4 բալ։ Ափամերձ տարածքում կարմիր դրոշակներ են դրված, դա նշանակում է, որ ջուր մտնելն արգելվում է։Փրկարարները հորդորում են հետևել անվտանգության կանոններին ու «ջուրը մտնել» միայն սպիտակ դրոշակները տեղադրելուց հետո։