Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով:Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի, իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման վայրերը և աճյունների մնացորդները տեղափոխել են Երևան քաղաքի Կարմիր բլուրի գերեզմանատան տարածք: Արթուր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, այդ կերպ անարգել և պղծել են իր հանգուցյալ հարազատների գերեզմանոցները:
Կայքի տեղեկություններով, Արթուր Մ.-ն հայտնել է նաև, որ ինքը այդ մասին նախկինում ոստիկանոթյան չի հայտնել, քանի որ Շողիկն ու Գագոն խոստացել էին հետ վերադարձնել աճյունների մնացորդները և գերեզմանը բերել նախկին տեսքի: Սակայն նրանք իրենց խոստումը չեն կատարել:Տարածքի ոստիկանները հայտնաբերել են Շողիկին և Գագոյին, ովքեր հրավիրվել են ոստիկանություն: