Օգոստոսի 16-ին, ժամը 19:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կայանած ավտոմեքենայում գտնվող քաղաքացին ինքնավնասվել է՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Քաղաքացին (Լիլիթ Ա.) ինքնակամ բացել է ավտոմեքենայի դուռը:Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: