ՀՀ սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել․ տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ-ն։Նրա տեղեկություններով՝ զինծառայողը մարտական դիրքում, իրականացնում էր հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։