«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջիկ, որը Բելգիայի թագավորության քաղաքացի է եղել:

Երեխայի մարմնի 5 տոկոսը եռման հեղուկից այրվածքներ է ստացել: Հայտնեցին, որ երեխան չի մնացել հիվանդանոցում, նրան վիրակապել են և ճանապարհել տուն:Հայտնի է, որ երեխան ու մայրը, մինչև երկրից մեկնելը, նստել են օդանավակայանի սրճարաններից մեկում և այնտեղ մատուցողի անփութության պատճառով տաք թեյը լցվել է երեխայի վրա: