Երեկ գիշեր մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության Հրապարակում։ Այդ մասին իրավապահներին ահազանգել են քաղաքացիները։
Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենար միջադեպը, եթե օպերատիվ դեպքի վայր չժամանեին ոստիկանության ծառայողներն ու մի քանի հոգու բերման չենթարկեին։ Բերման ենթարկվածների հագուստի վրա արյան հետքեր են եղել։
Միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ըստ որոշ լուրերի` վեճի մասնակիցները Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են։Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։