Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:30-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ աջ ծնկի սրունքաթաթային հոդի շրջանի վնասվածքի ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կուրթան գյուղի 9-ամյա բնակչուհի: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Նույն օրը կամովին ոստիկանություն է ներկայացել մի բնակիչ և խոստովանել, որ որսորդական հրացանից 1 անգամ կրակել է շան ուղղությամբ և միամիտ դիպել հարևանությամբ բնակվող երեխայի ոտքին:
Հրազենն առգրավված է․ դեպքի մանրամասները պարզվում են: