Ստարտափի ամենկարեւոր խնդիրն է շատ արագ տաղանդավոր մասնագետներ գտնել. DISQO գործադիր տնօրեն

Ստարտափի ամենկարեւոր խնդիրն է շատ արագ տաղանդավոր մասնագետների գործի վերցնել եւ հանրավորինս արագ մեծանալ: Այս մասին ասաց ԱՄՆ-ից ժամանած DISQO ամերիկյան ստարտափի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:

Հուլիսի 10-ին DISQO ամերիկյան ստարտափը նշեց իր հայաստանյան թիմի եւ գրասենյակի ընդլայնումը: Միջոցառմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչներ

«Քանի որ մենք գիտեինք Հայաստանի շատ տաղանդավոր ՏՏ մասնագետների մասին, մենք որոշեցինք գրասենյակ հիմնել հենց այստեղ ՝ Հայաստանում», – լրագրողների հետ զրույցում նշեց Աճեմյանը:

Ստարտափի ներկայացուցիրների կարծիքով, նման նախաձեռնություններով հնարավոր է կանխել տաղանդի արտահոսքը՝ ստեղծելով կարիերայի աճի հնարավորություն հենց Հայաստանում:

Տարվա ավարտին DISQO-ն կունենա նաեւ թրեյնինգ-internship ծրագիր, որ կպատրաստի այնպիսի մասնագետներ ինչպիսիք տվյալների ինժեներներն են (data engineer)։ Իսկ ընկերության ազատ հաստիքներին կարելի է ծանոթանալ եւ դիմել disqo.com/careers հասցեով։

Նշենք, որ ընկերությունն աշխատում է սեփական պրոդուկտի մշակման վրա՝  սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն հետազոտական ընկերություններին:
Աղբյուրը ` news.am