Վորոնեժի օդանավակայանում Հայաստանից բերված ավելի քան 500 «վտանգավոր» ծաղիկ են այրել

ՌԴ Վորոնեժ քաղաքի միջազգային օդանավակայանում օրերս Հայաստանից բերված ավելի քան 500 «վտանգավոր» ծաղիկ են այրել, հայտնում է bloknot-voronezh.ru-ն:

Հաղորդվում է, որ Վորոնեժի օդանավակայանում կանխվել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը Ռուսաստան՝ առանց դրանց անվտանգությունը հաստատող անհրաժեշտ բուսասանիտարական փաստաթղթերի:

«Ծաղիկների խմբաքանակը հայտնաբերվել է Հայաստանից ժամանած ուղևորներից մեկի ձեռքի և հանձնած ուղեբեռում: Պարզվել է, որ տղամարդը 3560 ծաղիկներից 500-ի համար չի ունեցել համապատասխան հավաստագրեր»,-հաղորդում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Վորոնեժի և Լիպեցկի մարզերի վարչության մամուլի ծառայությունը:

Անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող ծաղիկներն առգրավվել են և հետագայում այրվել: