Ինչպես պատրաստվել հաջորդ մեծ երկրաշարժին

TRONA, CALIFORNIA - JULY 06: A house is damaged after a 7.1 magnitude earthquake struck in the area on July 6, 2019 in Trona, California. The earthquake, which occurred July 5th, was the second large earthquake to hit the area in two days and the largest in Southern California in 20 years. (Photo by Mario Tama/Getty Images)

Ուրբաթ օրը 7.1 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո նոր երկրաշարժի կրկնությանհավանականությունը  չափազանց բարձր է:

7.1 մագնիտուտ երկրաշարժից հետո Caltech-ը եւ USGS- ի սեյսմաբանները կանխատեսում են, որ տարածաշրջանը  նոր ցնցումներ ենթարկվելու վտանգի տակ է:

7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ լինելու հավանականությունը 3 տոկոս էր կազմում, մինչդեռ 6 մագնիտուտինը` 27 տոկոս: Տարածաշրջանը հնարավոր է նմանատիպ մեկ կամ երկու ցնցումներ ունենա հաջորդ շաբաթվա ընթացքում, այս մասին պրես-կոնֆերանսի ժամանակ ասել է սեյսմոկոլոգ  Էգիլ Հուկսոնը:

Հիշեքերկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։

Ինքնատիրապետում հանգստություն եւ հստակ կշռադատված գործողություններահա թե ինչպիսի իրավիճակներ են անհրաժեշտ ձեզ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին եւ 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚

բ․ եթե գտնվում եք 3-րդ եւ ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակները փլվում են։

գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների եւ հենասյուների մոտ՝ գլխավերեւում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերեւից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաեւ մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

դ․ պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚

ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել եւ շրջվել‚

զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚

է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚

ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

 Եթե երկրաշարժի ժամանակ գտնվուն եք փողոցում

 ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ
տարածություն,

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։
Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որեւէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետեւեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը եւ գործեք համաձայն դրա։

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից եւ շտապ օգնությունից։

Եթե մետրոյում եք

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։

Այդ դեպքում՝

ա․ խուճապի մի մատնվեք եւ առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,

բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որեւէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից եւ երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,

գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,

դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ եւ կարող է խուճապ առաջացնել։

Հետեւեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։
Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն: