Երևանում նախկին ամուսինը հրդեհել է կնոջ տունը՝ պատճառելով մոտ 5 մլն դրամի վնաս

Հուլիսի 4-ին, ժամը 11.10-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնել է, որ նախկին ամուսինը հրդեհել է տունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 10.50-ին 40-ամյա մի տղամարդ հրդեհել է տունը՝ պատճառելով մոտ 5.000.000 դրամի վնաս: 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են փորձաքննություններ:  Նախապատրաստվում են նյութեր: